«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ընթացիկ մրցաշրջանում Ֆիլ Ֆոդենի անկման մասին: Անգլիացին բոլոր մրցաշարերում իր վերջին 14 խաղում ընդամենը մեկ գոլային փոխանցում է կատարել:
Կիրակի օրը 24-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը օգնեց «Քաղաքայիններին» հաղթել «Բորնմութին» Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչում՝ խաղադաշտում անցկացնելով 69 րոպե:
«Ֆուտբոլիստի երկարատև կարիերայում անկման պահեր անպայման կլինեն: Եթե մեր թիմն ավելի լավ գործեր, Ֆիլը կկարողանար ավելի լավ խաղալ: Խնդիրները պետք է լուծվեն ամբողջ թիմի կողմից: Երբեմն մարդիկ ասում են, որ ես զարգացնում եմ խաղացողներին: Ոչ. նրանք ինքնուրույն են զարգանում, միասին խաղում են ընդհանուր գաղափարի համար», – ասել է Պեպ Գվարդիոլան։