«Մանչեսթեր Սիթին» իր հայացքն է ուղղել կատալոնական «Բարսելոնայի» առաջատարներից մեկի տրանսֆերի վրա։ Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, անգլիական թոփ-ակումբը ցանկանում է իր շարքերում տեսնել իսպանացի կիսապաշտպան Պեդրիին։
«Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անձամբ է հետաքրքրված 22-ամյա հայրենակցի ծառայություններով։ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստ է կիսապաշտպանի համար առաջարկել մոտ 100 միլիոն եվրո։
Պեդրին անգլիական ակումբի կիսապաշտպանությունում կարող է փոխարինել բելգիացի Կեւին դե Բրույնեին։ Իսպանացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի կեսերը: