Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն հիշել է, թե ինչ հանգամանքներում է դարձել մադրիդյան ակումբի երկրպագու։
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես Զիզուի երկրպագուն էի «Գալակտիկոսի» դարաշրջանում։ Այն ամենը, ինչ ուզում էի, «Սանտյագո Բեռնաբեուում» այս մարզաշապիկով խաղալն էր, որպեսզի երկրպագուները վանկարկեին իմ անունը։ Գոլեր խփել։ Երջանիկ լինել։ Ես երազում էի խաղալ «Ռեալում», հետո դա դարձավ իմ նպատակը, իսկ հիմա՝ իրականությունը»,- Մբապեի խոսքերը փոխանցում է Madrid Xtra-ն սոցիալական ցանցերում։