«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան գտել է ակումբում գերաստղերին տեսնելու երկրպագուների խնդրանքների պատասխանը: Դիմելով կատալոնական գրանդի ղեկավարին՝ երկրպագուները նրանից պահանջել են պայմանագիր կնքել Լիոնել Մեսսիի և Էրլինգ Հալանդի հետ։
«Մենք ունենք Լամին Յամալը»,- իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պատասխանել է Լապորտան: Կիրակի օրը «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4-1 հաշվով ջախջախեց «Ժիրոնային»՝ 29 տուրից հետո միանձնյա վերահսկելով Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ երեք միավորով գերազանցելով Մադրիդի «Ռեալին»:
17-ամյա Լամին Յամալն ընթացիկ մրցաշրջանում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 13 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։