«Ինտերից» մեկնաբանել են Էդուարդ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը

Հաղորդվում էր, որ Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական «Ինտերի» կազմում։

Այս տեղեկությունը մեկնաբանել են միլանյան թիմի մամուլի ծառայությունը։

«Մենք առաջին անգամ ենք լսում այս մասին»,- Championat-ին հայտնել է «Ինտերի» մամուլի ծառայությունը։

Այս մրցաշրջանում Սպերցյանը անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։