Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը, կարծես, մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբը:
26-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում են բազմաթիվ եվրոպական գրանդներ, որոնց գլխավոր հավակնորդները համարվում են Լոնդոնի «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Լրագրող Բեն Ջեյքոբսի թարմացված տեղեկատվության համաձայն՝ «Սպորտինգը» պատրաստ է առաջիկա ամռանը բաժանվել աստղային շվեդից։ Հարձակվողի պայմանագրում կա 100 մլն եվրո գնման կետ, սակայն առյուծների ղեկավարությունը գնորդներից զգալիորեն ավելի քիչ կպահանջի՝ 70 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Վիկտոր Գյոկերեսը «Սպորտինգի» կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 42 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։