Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական «Ինտերում»։ Այս մասին հայտնում է RB Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ միլանյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ Էդուարդ Սպերցյանը կկարողանա փոխարինել իրեն «Ինտերում», ինչպես ավելի վաղ արել էր Հայաստանի հավաքականում։
Նշվում է, որ «Ինտերի» ղեկավարությունը կփորձի առաջիկա ամռանը պայմանագիր կնքել 24-ամյա Սպերցյանի հետ։
Այս մրցաշրջանում 24-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 20 միլիոն եվրո։