Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի ծառայություններով։
Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Հիշեցնենք, որ «բլաուգրանան» փորձեց ձեռք բերել իսպանացուն անցյալ ամառ, սակայն գործարքը ձախողվեց: Այժմ կատալոնացիները դիտարկում են ընթացիկ մրցաշրջանի ավարտին տրանսֆերի հնարավորությունը։
Ուիլյամսի գործող պայմանագիրը «Ատլետիկի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Նիկոն մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։