«Արսենալը» հարձակման գիծը ուժեղացնելու նոր տարբերակ ունի

«Սպորտինգի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Գյոկերեսը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Դեյվիդ Օրշտեյնը։

Աղբյուր համաձայն՝ շվեդ ֆուտբոլիստը գալիք ամառ «Արսենալի» առաջնահերթ նպատակներից մեկն է: «Զինագործների» սպորտային տնօրեն Անդրեյ Բերտը Գյոկերեսի խաղի երկրպագուն է։

Մինչ «Արսենալը» դիտարկում է նաև «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի տրանսֆերը, ըստ աղբյուրի՝ Գյոկերեսի տեղափոխությունն ավելի հավանական է թվում։

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Գյոկերեսը ակումբի և ազգային հավաքականի 37 խաղում դարձել է 51 գոլի հեղինակ։