Վենսան Կոմպանի. ««Սենտ Պաուլին» լավ կազմակերպված թիմ է, որը շատ գոլեր բաց չի թողնում»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին մեկնաբանել է Բունդեսլիգայի 27-րդ տուրում «Սենտ Պաուլիի» նկատմամբ տարած հաղթանակը (3-2):

««Սենտ Պաուլին» լավ կազմակերպված թիմ է, որը շատ գոլեր բաց չի թողնում: Այդ իսկ պատճառով ես թիմին պատրաստեցի նրան, որ նրանք պետք է խաղան ամբողջ հանդիպման ընթացքում։ Երկրորդ խաղակեսում լավ հնարավորություններ ունեինք, բայց պետք է ասեմ, որ «Սենտ Պաուլին» նույնպես իր պահերն ունեցավ։

Ընդհանուր առմամբ, եթե չլինեին վերջին 5 րոպեները և Հիրոկի Իտոյի վնասվածքը, ես շատ ուրախ կլինեի», – մարզչի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։

Մյունխենի «Բավարիան» ունի 65 միավոր և Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը: