Նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։
Միաժամանակ, նիգերիացու ներկայացուցիչներն արդեն սաուդցիներին հայտնել են հաջորդ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում հանդես գալու ֆուտբոլիստի ցանկության մասին։ Այս մասին հայտնում է TBR Football-ը։
Նշվում է, որ Օսիմհենը պատրաստ կլինի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», նույնիսկ եթե Ռուբեն Ամորիմի թիմը չկարողանա Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել։ Վիկտոր Օսիմհենը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում»։
26-ամյա նիգերիացու իրավունքները պատկանում են «Նապոլիին»։ 2024/2025 մրցաշրջանում Օսիմհենը անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 26 գոլի հեղինակ։