Պրեմիեր Լիգայի ակումբները հետաքրքրություն են ցուցաբերում «Միլանի» դարպասապահ Մայք Մանյանի նկատմամբ։
Այս մասին հայտնում է Todofichajes պորտալը։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա դարպասապահին ցանկանում են ձեռք բերել «Չելսին» և «Ասթոն Վիլան»։
Ֆրանսիացի դարպասապահը հանդես է գալիս «Միլանում» 2021 թվականից։ Այս մրցաշրջանում դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ բաց թողնելով 47 գոլ և 11 անգամ անառիկ է պահել դարպասը։ Նրա պայմանագիրը իտալական թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։