«Թոթենհեմը» նոր տրանսֆեր է պատրաստում

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կենտրոնական կիսապաշտպան Ուգո Լարսոնը հայտնվել է Լոնդոնի «Թոթենհեմի» տեսադաշտում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն՝ «Թոթենհեմը» ընդամենը մեկն է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներից, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում 20-ամյա շվեդի նկատմամբ։

Նշվում է, որ տրանսֆերային արժեքը կարող է կազմել մոտ 60 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում Լարսոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Կիսապաշտպանի պայմանագիրն «Այնտրախտի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը: Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 40 միլիոն եվրո: