«Ռոման» Ա Սերիայում տպավորիչ ցուցանիշ է գրանցել

«Ռոման» երկարաձգեց իր հաղթական շարանը Ա Սերիայում՝ արտագնա խաղում հաղթելով «Լեչեին» (1-0)։

Ըստ Opta-ի՝ 2016 թվականի սկզբից ի վեր «Ռոման» առաջին անգամ Իտալիայի առաջնությունում յոթ անընդմեջ հաղթանակ է տարել։ Ինը տարի առաջ թիմը Լուչանո Սպալետտիի գլխավորությամբ ութ հանդիպում անընդմեջ հաջողությունների է հասել։

Կլաուդիո Ռանիերիի թիմը 30 տուրից հետո 52 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղը։