Ռոբերտ Լևանդովսկին դարձավ Լիոնել Մեսսիից հետո առաջին խաղացողը, ով Լա լիգայի 28 խաղում 25 գոլ է խփել։
Կատալոնական ակումբի հարձակվողը Լա լիգայի 29-րդ տուրի «Ժիրոնայի» հետ խաղում (4:1) երկու գոլի հեղինակ է դարձել՝ խփելով իր 24-րդ և 25-րդ գոլերը ընթացիկ առաջնությունում։
Ռոբերտ Լևանդովսկին դարձավ Լա Լիգայի առաջին խաղացողը Լիոնել Մեսսիից հետո, ով այս մրցաշրջանի իր առաջին 28 հանդիպումներում հասավ այս նշաձողին: 2018/19 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նույն ժամանակահատվածում Լիոնելը 29 գոլ է խփել։