Ռոբերտ Լևանդովսկի․ «Խաղում եմ այնպես, ինչպես միշտ»

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է այս մրցաշրջանում իր մարզավիճակի մասին:

«Մարդիկ խոսում են իմ տարիքի մասին, բայց ես գիտեմ, որ աշխատում եմ այնպես, ինչպես միշտ: Ուզում եմ խաղալ բարձր մակարդակով ևս մի քանի տարի: Ֆիզիկապես ես ինձ շատ լավ եմ զգում:

Իմ վիճակագրության առումով տարբերություն չկա․ մի քանի տարի առաջ և հիմա»,- Լևանդովսկու խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: