ՊՍԺ-ն նոր ռեկորդ է գրանցել եվրոպական թոփ լիգաներում

ՊՍԺ-ն երկարաձգեց Լիգա 1-ի արտագնա խաղերում իր անպարտելի շարքը։

Շաբաթ օրը Լուիս Էնրիկեի թիմը արտագնա խաղում 6-1 հաշվով ջախջախեց «Սենտ Էտյենին»։ Փարիզցիները առաջնությունում արտագնա խաղերում չեն պարտվել արդեն 38 հանդիպում անընդմեջ՝ կրկնելով եվրոպական առաջատար հինգ լիգաների ռեկորդը։ Այս մասին հայտնում է Opta-ն։

Նախկինում միակ ռեկորդակիրը 1991-1993 թվականներին պատկանում էր «Միլանին», որը նույնպես Ա Սերիայում 38 անընդմեջ արտագնա հանդիպումներում չէր պարտվել:

ՊՍԺ-ն 27 տուրից հետո 71 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: