Պեպ Գվարդիոլա. «Մրցաշրջանը վատ է ընթանում, և դա չի փոխվի, եթե մեկ տիտղոս նվաճենք»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ Անգլիայի գավաթի հավանական հաղթանակը «Քաղաքայինների» համար մրցաշրջանն ավելի հաջող չի դարձնի:

«Մրցաշրջանը վատ է ընթանում, և դա չի փոխվի, եթե մեկ տիտղոս նվաճենք: Բայց, իհարկե, մենք դա ենք ուզում: Չեմպիոնների Լիգայի գոտում հայտնվելը մեծ հաջողություն կլիներ, ինչպես արդեն ասացի:

Անգլիայի գավաթը նվաճելը նույնպես մեծ հաջողություն է, բայց մրցաշրջանն անհաջող էր», – Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: