«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի ապագայի մասին, ում պայմանագիրն ավարտվում է այս ամառ։
«Այս հարցը վերաբերվում է ակումբին, Կևինին և նրա գործակալին։ Դա ակումբի և Կևինի խնդիրն է։ Այն դիրքում, որտեղ ես եմ, մենք պարզապես մտածում ենք թիմի և մրցաշրջանը լավագույնս ավարտելու մասին։ Մենք պետք է մտածենք, թե որն է ակումբի համար լավագույնը Անգլիայի գավաթում, ԱՊԼ-ում և Աշխարհի ակումբային առաջնությունում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա բելգիացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում 30 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։