Մայք Մենյանը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

«Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը պահանջված է Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների շրջանում։

Այս մասին հայտնում է Todofichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի դարպասապահին ցանկանում են ձեռք բերել Լոնդոնի «Չելսին» և Բիրմինգհեմի «Ասթոն Վիլան»:

29-ամյա դարպասապահի աշխատանքային պայմանագիրը «ռոսոներիների» հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո: