Լուիս Էնրիկե․ «Մենք պետք է օգտվենք այս դասերից առաջիկա խաղերում»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Լիգա 1-ի 27-րդ տուրի «Սենտ Էտյենի» նկատմամբ իր թիմի տարած հաղթանակի մասին (6-1)։

«Ես շատ գոհ եմ, բայց ավելի քիչ գոհ եմ հանդիպման մեկնարկից, քանի որ «Սենտ Էտյենը» մեծ ինտենսիվությամբ խաղաց։ Կարծում եմ, որ առաջին խաղակեսի վերջում մենք մեր մակարդակով խաղացինք, իսկ երկրորդը սենսացիոն էր՝ բազմաթիվ հնարավորություններով և գոլերով։ Մենք պետք է օգտվենք այս դասերից առաջիկա խաղերում»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում Pariser-ը։

ՊՍԺ-ն 71 միավորով առաջինն է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։ Գործող չեմպիոնները 21 միավորով առաջ են երկրորդ տեղում ընթացող «Մոնակոյից»։