Լամին Յամալը և Գավին «Բարսելոնայի» ղեկավարությանը կոչ են անում նոր ֆուտբոլիստ ձեռք բերել

Ինչպես հայտնում է El Nacional-ը, Լամին Յամալն ու Գավին համոզում են Նիկո Ուիլյամսին «Բարսելոնա» տեղափոխվելու համար։

Երկու ֆուտբոլիստներն էլ կոչ են անում ակումբի նախագահ Ժոան Լապորտային անել հնարավոր ամեն ինչ գործարքն ավարտին հասցնելու համար։

Կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նույնպես դրական է գնահատում 22-ամյա վինգերի հնարավոր տեղափոխությունը «Բարսելոնա»։ Մասնագետը կարծում է, որ Ուիլյամսը կավելացնի ուղղահայացություն և խորություն հարձակման մեջ և կլրացնի Յամալին հակառակ եզրում՝ ապահովելով հավասարակշռություն, որը երբեմն բացակայում էր ողջ մրցաշրջանի ընթացքում։

«Բարսելոնայի» գլխավոր խնդիրը մնում է Ուիլյամսի հրաժարագինը` 58 միլիոն եվրո։

Ղեկավարությունը գործարքն իրականացնելու տարբեր տարբերակներ է դիտարկում՝ սկսած խաղացողների ներգրավումից մինչև գումարը մի քանի փուլով վճարել՝ ֆինանսական բեռը նվազեցնելու համար։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը 37 խաղում դարձել է 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։