«Բետիսի» 32-ամյա կիսապաշտպան Իսկոն ճանաչվել է Լա լիգայի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է Իսպանիայի առաջնության մամուլի ծառայությունը։
Մրցանակի համար պայքարում իսպանացին հաղթեց Կիլիան Մբապպեին (Ռեալ Մադրիդ), Պեդրո Դիասին (Ռայո Վալեկանո), Ումար Սադիկին (Վալենսիա) և Մարկոս Ալոնսոյին (Սելտա)։ Սա Իսկոյի առաջին նման մրցանակն է 2024/25 մրցաշրջանում։
Նախորդ ամիս իսպանացի կիսապաշտպանը երեք հանդիպում է անցկացրել՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Ընդհանուր առմամբ, Իսկոն այս մրցաշրջանում «Բետիսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։