Կիլիան Մբապպեն իր առաջին մրցաշրջանում «Ռեալում» տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն «Ռեալի» կազմում իր առաջին մրցաշրջանում խփած գոլերով հասել է պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուին և հոլանդացի նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյին։

Մբապպեն դուբլի հեղինակ է դարձել Լա Լիգայի 29-րդ տուրի «Լեգանեսի» դեմ խաղում (3-2)։

Ֆրանսիացին բոլոր մրցաշարերում իր 45-րդ խաղում խփեց իր 32-րդ և 33-րդ գոլերը «Ռեալի» կազմում՝ հավասարվելով Ռոնալդուի և վան Նիստելռոյի նվաճմանը։ Ակումբի պատմության այս վարկանիշի ռեկորդակիրը չիլիացի Իվան Զամորանոն է, ով իր դեբյուտային մրցաշրջանում բոլոր մրցաշարերում խփել է 37 գոլ։

Բացի այդ, Կիլիանը խփեց իր 21-րդ և 22-րդ գոլերը Լա Լիգայի 27-րդ խաղում։ Լավագույն ռմբարկուների մրցավազքում նա մեկ գնդակով զիջում է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, ով դարձել է 23 գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ Մբապպեն միացել է Մադրիդի «Ռեալին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ և պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ մինչև 2029 թվականը։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։