Բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից» ազատ գործակալի կարգավիճակով։
Բելգիացուն իրենց շարքերում ցանկանում են տեսնել եվրոպական բազմաթիվ ակումբներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի առաջնության և MLS-ի ներկայացուցիչներ։
Ինչպես հայտնում է TyC Sports-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռիվեր Փլեյթը»։ Անհասկանալի է մնում, թե ինքը կիսապաշտպանը որքանով է հետաքրքրված Արգենտինա տեղափոխվելու տարբերակով։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։