«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմի եզրային հարձակվող Անսու Ֆատիի մասին, ով միշտ չէ, որ ընդգրկված է թիմի հայտացուցակում։
«Եթե Ֆատին մեզ անհրաժեշտ լինի, ապա կտեսնենք նրան խաղադաշտում»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Ֆատին բոլոր մրցաշարերում մասնակցել է ութ հանդիպման և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։