Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Նա խաղից առաջ ասաց, որ լիովին չի ապաքինվել»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը բացատրել է, թե ինչու է որոշել «Ժիրոնայի» դեմ խաղում պահեստայինների նստարանին թողնել եզրային հարձակվող Ռաֆինյային։

Բրազիլացի աստղը խաղին հետևել է պահեստայինների նստարանից։ 28-ամյա ֆուտբոլիստն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ, սակայն «կապտանռնագույնները» կարողացան առանց նրա հաղթել 4-1 հաշվով։

«Ռաֆինյան չխաղաց, քանի որ անհարմարավետություն էր զգում: Նա խաղից առաջ ասաց, որ լիովին չի ապաքինվել: Հիմա հուսանք, որ մինչև չորեքշաբթի նա լավ մարզավիճակում կլինի»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը: