«Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն կարող է կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայում»։ Մյունխենյան գրանդը պատրաստ է հաջորդ ամռանը հոլանդացու տրանսֆերի վրա ծախսել ավելի քան 60 միլիոն եվրո։
Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։ Հոլանդացի հարձակվողը այս մրցաշրջանում Առնե Սլոթի թիմի կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։