Հայտնի է դարձել, թե որ ֆուտբոլիստն է «Չելսիի» առաջնահերթությունը ամառային տրանսֆերային պատուհանի համար։
Լոնդոնյան ակումբը նշել է «Բարսելոնայի» եզրային պաշտպան Ժյուլ Կունդեին որպես գլխավոր թիրախ։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Այս մրցաշրջանում 26-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 44 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Կունդեի գործող աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։