«Բարսելոնայի» տպավորիչ ցուցանիշը

«Բարսելոնան» իր անպարտելիությունների շարքը հասցրեց 20 հանդիպման:
Լա լիգայի 29-րդ տուրում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը հաղթեց «Ժիրոնային» (4-1):

Վերջին անգամ կատալոնացիները «Ատլետիկոյին» պարտվել են 2024 թվականի դեկտեմբերի 21-ին։ Այդ ժամանակվանից ի վեր առաջնությունում, Իսպանիայի գավաթում և սուպերգավաթում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայում գրանցվել է 17 հաղթանակ և 3 ոչ-ոքի։

Ապրիլի 2-ին «բլաուգրանաները» արտագնա խաղում կխաղան «Ատլետիկոյի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (առաջին խաղ՝ 4:4):