Լոնդոնի «Արսենալը» Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսին գնելու գլխավոր հավակնորդներից է։ Շվեդը եվրոպական տարբեր գրանդների տեսադաշտում է, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հաղորդվում է, որ «Արսենալը» լրջորեն հետևում է 26-ամյա խաղացողին, ըստ հայտնի ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնի: «Զինագործների» նոր մարզական տնօրեն Անդրեա Բերտան «Սպորտինգի» աստղի տաղանդի մեծ երկրպագու է: Լոնդոնցիները պահպանում են հետաքրքրությունը «Նյուքասլի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Իսակի նկատմամբ, սակայն Գյոկերեսին ձեռք բերելու տարբերակը շատ ավելի իրատեսական է թվում գնի պատճառով:
Transfermarkt-ը Վիկտոր Գյոկերեսի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Սպորտինգի» կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 42 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։