Լոնդոնի «Արսենալը» հայտարարել է Անդրեա Բերտային մարզական տնօրենի պաշտոնում նշանակելու մասին։
Իտալացին նմանատիպ պաշտոն է զբաղեցրել Մադրիդի «Ատլետիկոյում» 2017 թվականից մինչև 2025 թվականի հունվարը։
«Արսենալում» նախկինում սպորտային տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Էդուն, ով անցյալ տարի անսպասելիորեն լքեց լոնդոնյան ակումբը՝ կենտրոնանալու նոր նախագծի վրա։