Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին միասին հանդես չեն գա ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում։
Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարճաժամկետ պայմանագիր կնքել «Ինտեր Մայամիի» հետ, որպեսզի ամռանը Լիոնել Մեսսիի հետ միասին հանդես գա Աշխարհի ակումբային առաջնությունում։
Ֆաբրիցիո Ռոմանոն ամբողջությամբ հերքել է այս տեղեկությունը։ Նա պարզաբանել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և նման տրանսֆերի հիմք չկա։