Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Դորիվալ Ժունիորի պաշտոնանկությունից հետո տեղի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) ցանկանում է այս պաշտոնում նշանակել արտասահմանցի մասնագետի։
Այս մասին հայտնում է UOL-ը։
Ըստ աղբյուրի՝ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է հետևյալ թեկնածուներին՝ Կառլո Անչելոտտիին, որը գլխավորում է Մադրիդի «Ռեալը», և Պեպ Գվարդիոլան, ով գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»։
Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը կողմ է Կառլո Անչելոտտիի թեկնածությանը։ Նշվում է, որ Պեպ Գվարդիոլան բաց է ազգային հավաքականը գլխավորելու համար և առանձնահատուկ սեր ունի Բրազիլիայի հանդեպ։
Դորիվալ Ժունիորը Բրազիլիայի հավաքականի մարզիչն էր 2024 թվականի հունվարից։