Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան իր պաշտոնական կայքում հայտարարել է Դորիվալ Ժունիորին Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում պրոֆեսիոնալ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ Ձեր հետագա գործունեության մեջ: Այսուհետ CBF-ն կաշխատի փոխարինող գտնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: