Միլանի «Ինտերի» երեք ներկայացուցիչներ Ա Սերիայի ամենաբարձր միջին վարկանիշ ունեցող խաղացողների հնգյակում են: Համաձայն WhoScored վիճակագրական պորտալի, Իտալիայի առաջնության այս պահին լավագույն ֆուտբոլիստը Ադելոլա Լուկմանն է «Ատալանտայից»։
Նրա ելույթները գնահատվել են 7,37 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ինտերի» հարձակվող Մարկուս Թուրամը 7,29 միավորով, իսկ երրորդ տեղը կիսում են Ինտերից Լաուտարո Մարտինեսը և լավագույն ռմբարկու Մատեո Ռետեգին (Ատալանտա)՝ 7,22-ական միավորով։
Թոփ 5-ը եզրափակում է Ներաձուրիի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն՝ 7,19։ «Ինտերը» 64 միավորով 29 տուրից հետո գլխավորում է Ա Սերիայի աղյուսակը՝ առաջ անցնելով «Նապոլիից» (61) և «Ատալանտայից» (58):