«Նապոլիի» և Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն պատմել է, թե ինչ է պատրաստվում անել կարիերայի ավարտից հետո:
«Ես մտածում էի մարզիչ դառնալու մասին, բայց ես որոշ կասկածներ ունեմ: Այս մրցաշրջանի ավարտից հետո ես կսկսեմ մարզվել: Դրանից հետո ես կորոշեմ, թե ինչ եմ ուզում»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում Tribal Football պորտալը:
31-ամյա հարձակվողի աշխատանքային պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Այս մրցաշրջանում Ռոմելուն Ա Սերիայում անցկացրել է 27 հանդիպում։ Հարձակվողը դարձել է տասը գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։