Ռոմելու Լուկակուն պատմել է, թե ինչ է պատրաստվում անել ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո

«Նապոլիի» և Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն պատմել է, թե ինչ է պատրաստվում անել ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո։

«Ես մտածում էի մարզիչ դառնալու մասին։ Իմ մի մասը ցանկանում է դա, բայց ես որոշ կասկածներ ունեմ։ Այս մրցաշրջանի ավարտից հետո ես կսկսեմ մարզվել։ Դրանից հետո ես կորոշեմ, թե ինչ եմ ուզում»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում Tribal Football պորտալը։

31-ամյա հարձակվողի աշխատանքային պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։

Այս մրցաշրջանում Լուկակուն Ա Սերիայում անցկացրել է 27 հանդիպում, դառնալով՝ 10 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։