«Ռոման» դիտարկում է հարձակվող Պաուլո Դիբալային փոխարինող գնելու տարբերակը: Արգենտինացին վնասվածքի պատճառով երկար ժամանակով շարքից դուրս էր եկել։ Բացի այդ, չի կարելի բացառել նրա հեռանալը ակումբից առաջիկա ամռանը։
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, հռոմեացիները 31-ամյա հարձակվողի պոտենցիալ փոխարինողներն են Իգոր Պայշաոն (Ֆեյենորդ)և Նիկոլաս Պասը (Կոմո): 24-ամյա բրազիլացին հետաքրքրում է նաև «Նապոլիին»: