Մադրիդի «Ռեալը» կարող է այս ամառ վարձավճարով այլ ակումբ ուղարկել Էնդրիկին կամ Արդա Գյուլերին: «Սերուցքայինները» հետաքրքրված են անգլիական «Բորնմութի» կենտրոնական պաշտպան Դին Հոյսենով։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ վկայակոչելով Cadena SER-ին, Մադրիդի «Ռեալը» 19-ամյա իսպանացու գործարքում կարող է ներառել իր ծագող աստղերից մեկին՝ Էնդրիկին կամ Գյուլերին: Իհարկե, «կեռասներին» միայն վարձավճար կառաջարկվի, քանի որ «արքայական» ակումբը բարձր է գնահատում բրազիլացու և թուրքի հեռանկարները, հետևաբար պատրաստ չէ ընդմիշտ բաժանվել նրանցից։
Դին Հյուսենի գնահատված արժեքը Transfermarkt-ում կազմում է 42 միլիոն եվրո: Նույն պորտալի փորձագետները 18-ամյա Էնդրիկին գնահատում են 40 միլիոն, իսկ 20-ամյա Գյուլերին՝ 45 միլիոն։