Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոն չի պատրաստվում հեռանալ թիմից՝ չնայած եվրոպական մի շարք առաջատար ակումբների կողմից իր նկատմամբ հետաքրքրությանը։
Ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել «Լիվերպուլը» և «Միլանը»:
Ակումբի ղեկավարությունն ակնկալում է, որ Ռաուլ Ասենսիոն առաջիկա ամիսներին կստորագրի ավելի երկար պայմանագիր, որն ավարտվում է 2031 թվականի հունիսին։
Այս մրցաշրջանում 22-ամյա Ասենսիոն մասնակցել է 40 հանդիպման և կատարել երկու գոլային փոխանցում։