ՊՍԺ-ի սեփականատերերը մտադիր են գնել իսպանական ակումբը

Qatar Sports Investment-ը, որին պատկանում է ՊՍԺ-ն, մտադիր է ակումբը գնել Իսպանիայում։ Խոսքը «Մալագայի» մասին է։

Ինչպես հայտնում է L’Equipe-ն, կողմերը բանակցություններ են վարում 100 միլիոն եվրո արժողությամբ գործարքի շուրջ։ «Մալագան» ներկայումս հանդես է գալիս Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում՝ Սեգունդայում։ Այնտեղ թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը։

Նշենք, որ ոչ վաղ անցյալում՝ 2013/2014 մրցաշրջանում, «Մալագան» դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ նրանք պարտվեցին Դորտմունդի «Բորուսիային» (2-3 ընդհանուր հաշվով)։