«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյոք թիմը «բոնուս» կստանա՞, եթե հաղթի 2025 թվականի աշխարհի ակումբային առաջնությունում։
«Մենք արժանի չենք բոնուսի այս մրցաշրջանում: Եթե դուրս գանք խաղադաշտ և հաղթենք, ապա միայն հանուն ակումբի: Մարզիչներ, անձնակազմ, խաղացողներ. մենք արժանի չենք նման բանի»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ընթացքում:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 29 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 48 միավոր և զբաղեցնում է հինգերորդ տեղը։