Ավելին քան 100 միլիոն եվրո․ «Բավարիան» պատրաստվում է խոշոր տրանսֆեր իրականացնել

ՊՍԺ-ի կիսապաշտպան Բրեդլի Բարկոլան կարող է կարիերան շարունակել Գերմանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆրանսիացի վինգերի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։ Գերմանական գրանդի ղեկավարությունը ցանկանում է ուժեղանալ 2025/2026 մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Մյունխենցիները պատրաստ են Բարկոլայի տրանսֆերի համար առաջարկել 100 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը փարիզցիների հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը:

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում Բարկոլան Լիգա 1-ում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։