«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է ուժեղացնել իր թիմի կազմը այս ամառ։
Ինչպես հայտնում է Relevo-ն, Արտետայի գլխավոր տրանսֆերային նպատակը «Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին է։
Նշվում է, որ «Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում Սուբիմենդիի նկատմամբ։ Լոնդոնյան թիմը հույս ունի, որ կկարողանա պայմանագիր կնքել 26-ամյա ֆուտբոլիստի հետ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 մլն եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալ-Սոսյեդադի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։