«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Մայք Մանյանը ամռանը կհեռանա թիմից, եթե ակումբը չկարողանա ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել։
Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, այս դեպքում ֆրանսիացին չի երկարաձգի պայմանագիրը, որն ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Դարպասապահով հետաքրքրություն է ցուցաբերում «Չելսին»։
Իտալիայի առաջնության ավարտին մնացել է 9 տուր, «Միլանը» 47 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։
Չեմպիոնների Լիգայի գոտուց տարբերությունը վեց միավոր է։