«Մարսելի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը կարող է կարիերան շարունակել մեկ այլ ֆրանսիական ակումբում։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, 23-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։
Գրինվուդը «Մարսել» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» 2024 թվականի ամռանը, տրանսֆերը կազմել է 26 միլիոն եվրո։
Ֆրանսիայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 26 հանդիպում, դառնալով՝ 15 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։