«Մարսելի» նախագահ Պաբլո Լոնգորիան բացատրել է, թե ինչու է ակումբը որոշել պայմանագիր չկնքել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ։
«Մենք որոշել ենք այս մրցաշրջանում Պոգբային ազատ գործակալի կարգավիճակով ձեռք չբերել։ Քննարկումներ եղան, բայց ի վերջո մենք զգացինք, որ նրա հայտնվելը կարող է խախտել թիմի հավասարակշռությունը, քանի որ նրան շատ ժամանակ է պետք վերականգնվելու համար»,- ասել է Լոնգորիան SER-ին։
Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին կիսապաշտպանը դարձավ ազատ գործակալ։ «Յուվենտուսը» խզեց պայմանագիրը նրա հետ։
32-ամյա խաղացողի երկար որակազրկումը ավարտվեց մարտին, սակայն նա դեռ մնում է առանց ակումբային գրանցման։