Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» դժվարությամբ կպահի հարձակվող Ուգո Էկիտիեկին իր շարքերում: Գերմանական ակումբը լսել է «Մանչեսթեր Յունայթեդից» ֆրանսիացու նկատմամբ լուրջ հետաքրքրության մասին, հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։
22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն են հայտնել նաև «Արսենալը», «Լիվերպուլը» և «Յուվենտուսը»: «Զինագործների» համար, սակայն, գլխավոր թիրախը մնում է «Նյուքասլի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Իսակը:
«Այնտրախտի» ղեկավարությունը գրեթե անխուսափելի է համարում Ուգո Էկիտիկուի հեռանալն այս ամառ։ Ֆրանկֆուրտի թիմը հարձակվողի վաճառքից ակնկալում է վաստակել 80 մլն եվրո։ ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 38 խաղում դարձել է 19 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: