«Մանչեսթեր Յունայթեդը» և Պրեմիեր Լիգայի վեց այլ ակումբներ հետաքրքրված են Ջոնաթան Դևիդով

«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դևիդը կարիերան անգլիական Պրեմիեր Լիգայում շարունակելու տարբերակներ ունի։ Այս մասին հաղորդում է i Paper-ը։

Ըստ աղբյուրի՝ կանադացի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում անգլիական յոթ ակումբներ։ Դրանց թվում են «Լիվերպուլը», «Նյուքասլը», «Թոթենհեմը», «Վեսթ Հեմը», «Արսենալը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

25-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։ Դևիդի գործող պայմանագիրը «Լիլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։

Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Դևիդը անցկացրել է 24 հանդիպում, դառնալով՝ 14 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։